ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Թանկարժեք քարերի մոգական ուժը
Բոլոր ժամանակներում քարերը համարվել են լավագույն թալիսմաններ ու չար աչքի հուռութներ, որոնք օժտված են նաև մոգական ու բուժիչ հատկություններով: Ո՞րն է ձեր քարը և ինչո՞վ կարող է օգնել.
Հին պարսկական լեգենդն ասում է, թե երբ սատանան նկատում է` ինչպես է Եվան զմայլվում դրախտի գույներով, մարդու հոգում գայթակղություն ու ագահություն սերմանելու համար ստեղծում է թանկարժեք քարերը: Եվ իրոք, կանանց ու տղամարդկանց մեծ մասի համար ոսկերչական խանութ գնալն իսկական փորձություն է. աչքերն աջ ու ձախ են վազում, իսկ գլխում մի տենդագին միտք է` «ուզում եմ բոլորը գնել»: Շատերն այդպես էլ վարվում են` չխորանալով` ի՞նչ քար է, ի՞նչ խորհուրդ և ուժ ունի, և ինչու, ասենք, բախտը երես է թեքել, կամ շրջապատի մարդիկ այդքան ագրեսիվ են տրամադրված իր նկատմամբ: Մինչդեռ քարի ընտրությունն իրապես բավական դժվարին գործ է ու պայմանավորված չէ գույնով կամ մեծությամբ:
Քարերի տեսակները
Մի փոքր տեսություն. բոլոր քարերը բաժանվում են` թանկարժեքի, կիսաթանկարժեքի ու պարզապես զարդաքարերի, ինչպես նաև բոլորը` թափանցիկի ու գունավորի: Մոգական ուժեղ ազդեցություն ունեն, բնականաբար, թանկարժեք քարերը, արժեքի նվազման հետ նվազում է նաև նրա ուժը: Թանկարժեք քարերի հանքեր հազվադեպ են պատահում:
Առաջին կարգի թանկարժեք քարերից են` ալմաստը, սուտակը, շափյուղան, կանաչ բերիլը, ալեքսանդրիտը:
Երկրորդ կարգի են` տպազիոնը, կանաչաերկնագույն ծովակնը (ակվամարինը), մանուշակագույն քվարցը (ամեթիստ), կարմիր նռնաքարը (ալմանդին), կանաչ նռնաքարը (ուվարովիտ), կաթնագույն ցիրկոնը (հակինթ և ազնիվ շպինել):
Երրորդ կարգի են` փիրուզը, լեռնային բյուրեղապակին, ծխամած քվարցը, բաց գույնի մեղեսիկը, սարդիոնը, լուսնաքարը, սաթը:
Թանկարժեք քարերի դասին են պատկանում նաև օրգանական ծագում ունեցող մարգարիտը, մարջանն ու սաթը:
Թանկարժեք քարերի հատկությունները. աստղագիտություն և գույն
Մեր նախնիները շուտ գլխի ընկան, որ քարերի հատկություններն անմիջականորեն պայմանավորված են նրանց գույնով ու այն բանով, թե որ մոլորակի էներգետիկան են ամփոփում իրենց մեջ: Իսկ դրա համար հարկավոր է իմանալ, թե որ մոլորակի հովանու ներքո է գտնվում ձեր ամիսը: Այսպես. դեկտեմբերին ծնվածները պետք է կրեն փիրուզ, հունվարին` նռնաքար, հակինթ, փետրվարին` մեղեսիկ (ամեթիստ): Մարտին ծնվածները` քրիզոլիտ, ապրիլին` մանուշակավարդագույն մեղեսիկ, իսկ մայիսին` բաց գույնի ագաթ: Հունիսին` բերիլ, հուլիսին` զմրուխտ, իսկ օգոստոսի ընտրությունը նախանձելիորեն է լայն` սարդիոն, սարդոնիքս, ալեքսանդրիտ, լուսնաքար, սուտակ կամ տպազիոն, ոսկեգույն բերիլ: Սեպտեմբերին ծնվածների համար նախընտրելի է հասպիսը (յաշմա), հոկտեմբերին ծնվածներին` ալմաստը, նոյեմբերին` տպազիոնը:
Հուռութի դեր կատարող քարերն ըստ աստղագուշակի
Խոյերը պետք է կրեն սարդոնիքս, Ցուլերը` սարդիոն, Երկվորյակները` տպազիոն, Խեցգետինները` քաղկեդոնաքար, Առյուծները` հասպիս, Կույսերը` ազնիվ զմրուխտ, Կշեռքները` բերիլ, Կարիճները կշահեն, եթե որպես հուռութ ընտրեն մեղեսիկը, Աղեղնավորները` հակինթը, իսկ Այծեղջյուրները` քրիզոպրազը: Ջրհոսի համար լավագույն է համարվում լեռնային բյուրեղապակյա հուռութը, իսկ Ձկների համար` շափյուղան: Դրանց հատկությունները մեծապես համընկնում են գույներին ու երկնային մարմիններին վերագրվող խորհրդանիշներին, օրինակ` թափանցիկ քարերը խոսում են միայնության մասին: Դրանք օգնում են զարգացնելու աշխատասիրությունն ու ազատության զգացում են պարգևում: Կարմիր քարերի ազդեցությունը կարելի է համեմատել անդադրում շարժման ու կրքի հետ, դրանք կրկնապատկում են էներգետիկան ու ամրապնդում օրգանիզմը: Ալ կարմիր քարերը մտքի ու կամքի արտացոլում են (իզուր չէ, որ այդ գույնն իշխանություն է խորհրդանշում ): Իսկ մանուշակագույնն առաջարկվում է նրանց , ովքեր ցանկանում են իրենց մեջ մոգական հատկություններ զարգացնել: Նարնջագույնն օժտում է մարդուն լավատեսությամբ, քարերը խորհրդանշում են գեղեցկությունն ու արտիստականությունը, կանաչն օգնում է «ես»-ի ձևավորմանը, խորհուրդ է տրվում երիտասարդներին, դեռահասներին: Կապույտ քարն իր կրողին կօժտի կանխազգացումով ու տրամաբանությամբ: Մուգ գույնի` սև և շագանակագույն քարերը նշանակում են` հանգիստ, սկիզբ ու վերջ` բոլորը միասին: Դրանք այն մարդկանց համար են, ովքեր գտել են, ճանաչում են իրենք իրենց: Մեծ նշանակություն ունի նաև այն փաստը, որ քարերի մեջ նույնպես կան արական ու իգական տեսակներ: Կանացի քարերի փայլը, տաք գույները համապատասխանում են կնոջ էությանը: Արական քարերն ավելի խամրած են ու սառը: Քարերը զգայուն են իրենց կրողի հանդեպ ու եթե ոչ այն ձեռքին են «նստած», ապա կարող են ոչ միայն չօգնել, այլ նույնիսկ` վնասել:
Քարերի մոգական ուժը
Քարերն էներգակիր են, ունեն թե դրական և թե բացասական էներգիա:
Ագաթը պաշտպանում է չար աչքից, թույներից, այն կրողին պարգևում է երկարակեցություն ու առողջություն, առնականություն ու հանգստություն: Ծովակնը համարվում է սիրահարների քար, պահպանում է ընտանեկան երջանկությունը, նպաստում բարեկեցությանը:
Ալմաստն անմեղության խորհրդանշանն է, համարձակություն ու հաստատակամություն ու երջանկություն է պարգևում այն կրողին: Այս քարը հարմար է ուժեղ էներգետիկայի տեր մարդկանց, հակառակ դեպքում քարը տկարանում է:
Մեղեսիկը պաշտպանում է հարբեցողությունից, սանձում կրքերը, համարվում է «այրիի քար»:
Բերիլն օգնում է զգացմունքների կայունությանը, ճանապարհորդների բարի ուղեկիցն է: Փիրուզը երջանկության քարն է, օգնում է սիրահարներին, անփոփոխ ու հավատարիմ սեր է խորհրդանշում:
Հակինթը հաջողության և ուժերի ամրապնդման խորհրդանշանն է: Նռնաքարն ուրախացնում է սիրտը: Մարգարիտը պաշտպանում է անպատասխան սիրո տառապանքներից, ուստի պետք է կրեն չամուսնացած աղջիկները, զմրուխտը երջանկություն է պարգևում: Նռնաքարը հաշտեցնում է ընկերների հետ: Մարջանը պաշտպանում է կայծակից ու չար աչքից, լազուրիտը գերազանց է բուժման համար: Մալաքիտը (դահանակ) կրկնապատկում է հոգեկան ուժերը, նեֆրիտը պաշտպանում է օրգանիզմի տոնուսը: Օնիքսն առաջնորդների քարն է, որ առաջարկվում է թույլ էներգետիկայով մարդկանց: Շափյուղան երջանկություն է բերում սիրո մեջ, կնոջն օգնում է բամբասանքից:
Հազարամյակներ առաջ մեր նախնիները նկատել են, որ թանկարժեք քարերը հանգստացնում են, օգնում ազատվելու բազմաթիվ հիվանդություններից: Այն ժամանակ քարերը բուժման պարզագույն միջոցներ էին համարվում, ինչպես արևը, ջուրը: Աստիճանաբար այդ գիտելիքներն այնքան արմատավորվեցին, որ սկսեցին կիրառվել էներգետիկան բարձրացնելու նպատակով: Բուժման այդ համակարգերից նշանակալի է Այուրվեդան, որի համաձայն, քարերն ու խոտերը տրված են մարդուն սոսկ այն բանի համար, որ ուղղակիորեն ազդեն նրա էներգետիկ դաշտի վրա: Այուրվեդայում ասվում է նաև, որ քարի բուժիչ հատկությունն արթնացնելու համար հարկավոր է միայն այն կրել կամ էլ գիշերը ջրի մեջ գցել ու առավոտյան այդ ջուրը խմել: ժամանակակից գիտնականները հաստատել են մեր նախնիների ենթադրությունները, որ թանկարժեք քարերն օժտված են բուժիչ կամ էլ, ասենք, ասթմայով, քաղցկեղով, շաքարային դիաբետով, թոքախտով, մաշկի զանազան հիվանդությունների դեպքում հիվանդի վիճակը թեթևացնելու հատկությամբ: Ակնաբույժների հետազոտությունները վկայում են, որ աչքի գույնին համապատասխանող քարերն օգնում են բուժելու աչքի հիվանդությունները: Այսպես, օրինակ` կանաչաչյաներին օգնում են` փիրուզը, բաց կանաչ գույնի քարերը, մալաքիտը: Իսկ շագանակագույն աչքեր ունեցողներին` մուգ սաթը, ոսկեգույն տպազիոնն ու դեղնանարնջագույն-կարմրի բոլոր երանգների քարերը: Իսկ երկնագույն աչքեր ունեցողները պետք է ընտրեն դեղին ագաթը, կարմիր մարջանը և այլ կարմիր, դեղին ու շագանակագույն քարեր: Կանանց ուրախացնում է այն փաստը, որ թանկարժեք քարերը վանում են ծերությունը: Դրա համար հնարավորինս հաճախ կարելի է լվացվել քարերով «թրմած» ջրով, օրական 15 րոպե դեմքն ու պարանոցը մերսելով սաթով, լեռնային բյուրեղապակիով, մեղեսիկով:
Ագաթն օգնում է քրոնիկական հազի, ատամնացավի դեպքում, ծովակնը բուժում է ատամների ու կոկորդի ցավը: Ալեքսանդրիտն ունի երակների հանգուցավոր (վարիկոզ) լայնացումը մեղմեղ ու նաև նյարդային համակարգը հանգստացնող հատկություն: Ալմաստն օգնում է ամլության ու սկլերոզի, նռնաքարը` կոկորդաբորբի ու գլխացավերի ժամանակ, ջերմիջեցնող է: Զմրուխտը լավացնում է հիշողությունը, բուժում աչքի հիվանդությունները, էպիլեպսիան, իսկ լազուրիտը` մաշկի հիվանդությունները, ռևմատիզմը: Նեֆրիտը բուժում է երիկամները: Սուտակն ամրացնում է սրտանոթային համակարգը, սաթը խթանում է նյարդային համակարգի աշխատանքը, բարձրացնում հեմոգլոբինի մակարդակը, նաև պաշտպանում կանանց մրսածությունից ու միգրենից: Ուստի զարդեր ընտրելիս առաջնորդվեք այս գիտելիքներով ու նաև ձեր ներքին զգացողությամբ, այդպիսով ավելի մեծ հնարավորություն ունեք ձեռք բերելու մի քար, որը ոչ թե կճնշի ձեր էներգետիկան, այլ հակառակը` ուժ կհաղորդի ձեզ:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն